Քաղաքական18:17, 04 Հունվար 2017
Չավուշօղլուն Ասադի ուժերին մեղադրել է Սիրիայում հրադադարի խախտման մեջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը: Խոսել է Սիրիայում հաստատված հրադադարի, ինչպես նաև մի շարք այլ կարևոր հարցերի մասին:
Ըստ նրա պնդումների՝ հրադադարը փորձում են խախտել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցերը: Վերջիններիս Չավուշօղլուն զգուշացրել է, որ եթե նրանք շարունակեն նման գործողություններ ձեռնարկել, ապա Սիրիայի իշխանության և ընդդիմադիր ուժերի միջև Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հունվարի 23-ին կայանալիք բանակցություները կարող են տեղի չուենալ:
Հրադադարի խախտման մեջ Թուրքիայի արտգործնախարը մեղադել է նաև «Հեզբոլլահ» խմբավորմանը և շիական մի շարք այլ խմբավորումների: Կոչ է արել Իրանի Իսլամական Հանրապետությանը (ԻԻՀ) շիա խմբավորումների վրա համապատասխան ճնշում գործադրել:
Չավուշօղլուն տեղեկացրել է նաև, որ Թուրքիան Ռուսաստանի Դաշնությանը (ՌԴ) իրազեկել է, որ պաշտոնական Անկարան երբեք բանակցային սեղանի շուրջ չի նստի Սիրիայի քրդական ուժերի հետ և վերջիններս չպետք է մասնակցեն Աստանայում կայանալիք բանակցություններին:
Անդրադառնալով Թուրքիայում սպանված ռուս դեսպանի Ադրեյ Կարլովի գործին՝ Չավուշօղլուն նշել է, որ թուրքական կողմի ձեռքի տակ եղած փաստաթղթերը վկայում են, որ մարդասպանը կապված է եղել գյուլենական համայնքի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |