Տարածաշրջան08:54, 05 Հունվար 2017
Դիարբեքիրի Լիջե շրջանում կրկին պարետային ժամ է հայտարարվել

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի ամենաանհանգիստ շրջաններից մեկի` Լիջեյի 10 համայնքում պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) է հայտարարվել:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` պարետային ժամի ընթացքում թուրքական անվտանգության ուժերը մեծ գործողություն են իրականացնելու շրջանում գործունեություն ծավալող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների դեմ:
Գործողությունն իրականացվելու է համայնքների հարակից դաշտային ու լեռնային տեղանքներում, որտեղ գտնվում են քուրդ զինյալների գաղտնի կացարանները, պահեստներն ու զինանոցները: Այսօր վաղ առավոտից ուժի մեջ մտած պարետային ժամը կչեղարկվի միայն նահանգապետարանի կողմից տարածվելիք լրացուցիչ հրամանագրով` գործողության ավարտից հետո:
Նշենք, որ Դիարբեքիրի Լիջե շրջանում առավել ակտիվ են PKK-զինյալները, ինչի պատճառով այստեղ հաճախ են տեղի ունենում պարետային ժամով ուղեկցվող ոստիկանական գործողություններ ու բախումներ կողմերի միջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |