Մարզական07:37, 06 Հունվար 2017
Հոլանդացի ֆուտբոլիստները հրաժարվել են մեկնել Թուրքիա. հանդիպումը չեղարկվել է

Հոլանդական ֆուտբոլային ակումբը չեղարկել է Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք առաջիկա հանդիպումը: Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ «Go Ahead Eagles» ֆուտբոլային թիմը հունվարի 8-ի երեկոյան հանդիպում պիտի ունենար թուրքական «Fenerbahçe»-ի հետ: Սակայն թիմի ներկայացուցիչները միջոցառման կազմակերպիչներին տեղեկացրել են, որ Թուրքիայում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների պատճառով հոլանդացի ֆուտբոլիստները չեն մեկնի Թուրքիա:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Սանտա Կլաուսի հոգուստով Ստամբուլի «Reina» գիշերային ակումբ ներխուժած ահաբեկիչը անկանոն կրակ էր բացել մարդկանց վրա, ինչի հետևանքով զոհվել էր 39 և վիրավորվել 69 մարդ: «Haypressnews»-ի փոխանցմամբ՝ զոհվածների թվում են եղել նաև երկու լիբանանահայ ուսանողներ՝ Ռիտա Չամին և Էլիաս Վարդինը:
Իսկ հունվարի 5-ին պայթյուն էր տեղի ունեցել Իզմիրի արդարադատության պալատի առաջ, որի հետևանքով զոհվել էր 2, վիրավորվել 11 քաղաքացի: Պարբերաբար կրկնվող արյունոտ ահաբեկչությունների պատճառով երկրում ևս 3 ամսով երկարաձգվել է արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր 2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից օրեր անց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |