Մշակութային07:35, 07 Հունվար 2017
Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է ավտոկայանատեղիի

Թուրքիայի ներկայիս Էլյազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում գտնվող կիսաավեր հայկական եկեղեցին վերածվել է ավտկայանատեղիի:
Մոտ 200 տարի հայ և ասորի ժողովրդի համար որպես աղոթատեղի ծառայած հայկական բողոքական եկեղեցու պատերին այսօր կարելի է տեսնել ավտոկայանատեղիի տերերի կողմից փակցված գովազդային վահանակներ:
Ըստ թուրքական «Evrensel» լրատվական կայքի՝ Դիարբեքիրի մշակութային հուշարձանների պահապանության վարչության պատասխանատվության տակ գտնվող եկեղեցին ավելի վաղ օգտագործվել է որպես ալյուրի գործարան և առևտրի կենտրոն:
Տեղացիներից մեկը կայքի հետ զրույցում, նշելով, որ սա առաջին դեպքը չէ, որ քրիստոնեական հուշարձանը նման ճակատագրի է արժանանում, ասել է. «Նախկինում մեր պապերի՝ ոչ մահմեդական հարևանների հետ ապրած ժամանակների մասին հիշեցնող միակ ժառանգությունը այս պատմական եկեղեցին է: Իսկ այսօր այդ ժառանգությունը վերանալու վտանգի առաջ է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |