Քաղաքական09:57, 10 Հունվար 2017
Էրդողան. «Հավատում եմ, որ Թրամփի օրոք մեր երկխոսությունը կակտիվանա»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ պաշտոնը ստանձնելուց հետո երկու երկրների միջև երկխոսությունը կաշխուժանա:
Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է նախագահական նստավայրում կազամակերպված դեսպանների հետ ամենամյա հանդիպման ժամանակ:
Էրդողանը, մասնավորապես, ասել է.
«Իսլամական պետության, գյուլենականների և այլ անջատողական կազմակերպությունների կողմից եկող սպառնալիքների դեմ պայքարում մեր դաշնակից ԱՄՆ-ին կուզենայինք տեսնել մեր կողքին։ Հավատում եմ, որ հունվարի 20-ին ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի՝ պաշտոնը ստանձնելուց հետո փոխադարձաբար կակտիվացնենք երկխոսությունը։ Հատկապես տարածաշրջանային հարցերում հավատում եմ, որ փոխհամաձայնության հասնելով՝ կարճ ժամանակում առաջխաղացում կունենանք»։
Հայտնում է թուրքական «Hurriyet» պարբերականը
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |