Քաղաքական08:42, 10 Հունվար 2017
Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որոշում է ընդունվել

Թուրքիայի խորհրդարանի լիագումար նիստում անցկացված քվեարկության արդյունքում որոշում է ընդունվել սկսել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթի հոդվածների վերաբերյալ քննարկումները:
Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության` որոշմանը կողմ են արտահայտվել քվեարկությանը մասնակցած 480 պատգամավորներից 338:
Այսպիսով խորհրդարանում 316 մանդատ ունեցող իշխող ԱԶԿ-ին հաջողվել է «գորշ գայլեր»-ի «Ազգայնական շարժում կուսակցության» պատգամավորների աջակցությամբ ապահովել սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսելու համար անհրաժեշտ նվազագույն 330 ձայնը:
Նշենք, որ Թուրքիայում հաստատված է կառավարման խորհրդարանական համակարգ, որից նախագահական համակարգին անցնելու համար անհրաժեշտ է սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Ավելի վաղ ԱԶԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարել էին, որ սահմանադրական փոփոխությունների առաջարկը մեջլիս կներկայացվի հունվարին, իսկ հանրաքվեի կդրվի ապրիլին:
Կառավարման համակարգի փոփոխմամբ կընդլայնվեն ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունները, կվերացվի վարչապետի պաշտոնը, ինչպես նաև կներդրվի փոխնախագահի ինստիտուտը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |