• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 22:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:16, 11 Հունվար 2017

Թուրքիայում Իրաքի դեսպան. «Թուրքական զորքը Իրաքից դուրս կգա Մոսուլի օպերացիայից հետո»

Թուրքիայում Իրաքի դեսպան. «Թուրքական զորքը Իրաքից դուրս կգա Մոսուլի օպերացիայից հետո»

Օրերս Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի Բաղդադ կատարած այցի ֆոնին Անկարայում Իրաքի դեսպան Սալիհ Էլ-Օբաիդին ուշագրավ հայտարարություն է արել իր երկրից թուրքական ռազմախմբի դուրսբերման հետ կապված: Ըստ թուրքական «Haberler.com» կայքի` դեսպանը հայտարարել է, որ Իրաքի Մոսուլ քաղաքից ոչ հեռու գտնվող Բաշիքա ռազմաճամբարում տեղակայված թուրքական զորախումբը դուրս կբերվի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող Մոսուլի ազատագրումից հետո:

Ըստ Օբաիդիի` 2 երկրների միջև լարվածության պատճառ դարձած զորքերի դուրսբերման խնդրի լուծումից հետո կքննարկվեն նաև Թուրքիայի և Իրաքի միջև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության ծրագրերը:

Այս հայտարարությանը արձագանքել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը` հայտարարելով, որ իրենք Իրաքում զորք են պահում անհրաժեշտությունից դրդված: Ըշըքը նշել է, որ շրջանը (Մոսուլի) ահաբեկիչներից մաքրելուց հետո կրկին կերկխոսեն Իրաքի իշխանությունների հետ և հարցը բարեկամաբար կլուծեն:

Հիշեցնենք, որ 2 երկրների միջև լարվածությունը սկսվել էր այն բանից հետո, երբ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զորաջոկատներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին իրաքյան Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` իրենց զորախումբը նպատակ ունի մարզել իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` Փեշմերգայի զորաջոկատները` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող մարտերի համար:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}