Տարածաշրջան09:55, 11 Հունվար 2017
Իզմիրում պայթյունի պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի ազատության բազեները»

Թուրքիայի Իզմիր քաղաքի արդարադատության պալատի դիմաց տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած զինված բախման պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK-ՔԱԲ) զինյալ խմբավորումը:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Իզմիր արդարադատության պալատի առջև 3 անհայտ անձիք նախ պայթեցրել էին ռումբերով բեռնված մեքենան, ապա զինված բախման մեջ մտել անվտանգության ուժերի հետ:
Դեպքի հետևանքով սպանվել էր 2 հոգի, որոնցից մեկը ոստիկան էր, մյուսը` արդարադատության պալատի աշխատակից: Եվս 10-ը վիրավորվել էին:
Պայթյունն իրականացնողներից 2-ը սպանվել էին անվտանգության ուժերի հետ բախման ժամանակ, 3-րդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Նշենք նաև, որ TAK-ը պատասխանատվություն էր ստանձնել նաև դեկտեմբերին Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում 45 մարդու և Կայսերիում 14 զինվորականի մահվան պատճառ դարձած ահաբեկչությունների համար:
Թուրքական կողմի պնդման համաձայն` TAK-ը հանդիսանում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թևերից մեկը, բայց PKK-ի ղեկավարները հերքում են նշյալ պնդումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |