Քաղաքական10:19, 12 Հունվար 2017
Բահչելի. «Եթե մեջլիսում սահմանադրական փոփոխությունները չընդունվեն, պետք է նոր խորհրդարան ձևավորել»

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է մեջլիսում սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկմանը:
Թուրքական «Haberturk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Բահչելին նշել է, որ եթե մեջլիսում հարցի շուրջ առկա լարվածությունը շարունակվի, ապա այդ իրավիճակը հանրաքվեի ժամանակ կարող է անդրադառնալ ամբողջ Թուրքիայի վրա:
Մեջլիսում քննարկման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին խոսելիս Բահչելին նշել է, որ լարվածությունը պետք է նվազեցնել, վիրավորական արտահայտություններից խուսափել:
Նա ընդգծել է, որ եթե սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում չհաստատվեն, անհրաժեշտ կլինի նոր խորհրդարան ձևավորել:
Նշենք, որ ԱՇԿ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններ կատարելուն և այդ հարցի շուրջ համաձայնության է եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հետ:
Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է կառավարման խորհրդարանական համակարգից անցնել նախագահական համակարգի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |