Տարածաշրջան07:45, 12 Հունվար 2017
Դիարբեքիրի Լիջե և Հանի շրջանների գյուղերում պարետային ժամ է հայտարարվել

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե և Հանի շրջանների 13 գյուղերում պարետային ժամ է հայտարարվել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը, այդ տարածքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ գործողություններ են իրականացվելու:
Ըստ Դիարբեքիրի նահանգապետարանի հայտարարության՝ հատուկ գործողություններն իրականացվելու են վերոնշյալ շրջանների լեռնային և անտառային հատվածներում գործող PKK-ականներին և նրանց աջակիցներին վնասազերծելու, ապաստարանները, պահեստները ոչնչացնելու, գույքը առգրավելու նպատակով:
Պարետային ժամ սահմանելու որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 12-ի առավոտյան 05:00-ից սկսած և կավարտվի նահանգապետարանի համապատասխան հայտարարության դեպքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |