Տարածաշրջան08:52, 13 Հունվար 2017
Թուրքիան և Ռուսաստանը կհամակարգեն Սիրիայում իրականացվող թռիչքները
Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայում թռիչքները համակարգելու մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը, հուշագիրը ստորագրվել է հունվարի 13-ին Մոսկվայում երկու երկրների Զինված Ուժերի ԳՇ (Գլխավոր շտաբ) պատվիրակությունների հանդիպման ավարտին:
Կողմերը ցանկանում են ապահովել Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ կատարվող թռիչքների անվտանգությունը և կանխել հնարավոր անցանկալի միջադեպերը:
Նշվում է, որ ստորագրված փաստաթղթով կհստակեցվեն ռուսական ու թուրքական ինքնաթիռների թռիչքները համակարգելու և համագործակցելու մեխանիզմները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |