Տարածաշրջան09:00, 13 Հունվար 2017
Սոցհարցում. Թուրքերի 62%-ը աջակցում է սահմանադրական փոփոխություններին
Թուրքական ORC սոցիալական հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցումների արդյունքները ցույց են տվել, որ երկրի բնակչության 62%-ը աջակցում է իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` հարցումներն անցկացվել են երկրի հունվարի 10-11-ը Թուրքիայի 36 նահանգում: Հեռախոսազանգերի միջոցով կատարված հարցմանը մասնակցել է 2.340 մարդ:
Հարցման շրջանակներում քաղաքցիներին ուղղվել է նաև Թուրքիայում արդիական թեմաների վերաբերյալ այլ հարցեր, այդ թվում նաև` երկրում արդեն 2-րդ անգամ երկարաձգվող եռամսյա արտակարգ իրավիճակի վերաբերյալ: Ըստ այդմ` հարցվածների 72.6%-ը պատասխանել է, որ անհանգստացած չէ արտակարգ իրավիճակից:
Հարցվածների 70-ը համաձայնել է իշխանությունների առաջ քաշած այն մտքի հետ, որ վերջին շրջանում թուրքական լիրայի նկատմամբ դոլարի և եվրոյի աննախադեպ արժևորումը «դավադիր տնտեսական հարված է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը ճնշած թուրք ժողովրդին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |