Տարածաշրջան07:43, 13 Հունվար 2017
Թուրքիայի մեջլիսում ծեծկռտուքից հետո անհետացել է 15.000 եվրո արժողությամբ բարձրախոսը

Թուրքիայի ազգային մեծ ժողովում (մեջլիս) հունվարի 11-ին սահմանադրական փոփոխությունների քննարկումների ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ կորել է ամբիոնի 15-ական հազար եվրո արժողությամբ 2 բարձրախոսներից մեկը: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` ենթադրվում է, որ բարձրախոսը ծեծկռտուքի մասնակից պատգամավորների կողմից որպես մահակ է օգտագործվել, սակայն որևէ կերպ չի հաջողվում պարզել, թե որտեղ է այն հայտնվել կռվից հետո:
Նշվում է, որ կռվի ընթացքում լրջորեն վնացվել ու ամրացված տեղից պոկվել է նաև խորհրդարանի 250 կգ կշռող քարե ամբիոնը, որն արդեն վերանորոգվել ու կրկին ամրացվել է հին տեղում:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների հոդվածների քննարկման ժամանակ լարվածություն է առաջացել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» և իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» պատգամավորների միջև, ինչը րոպեների ընթացքում վերածվել է զանգվածային ծեծկռտուքի:
Միջադեպի ժամանակ կոտրվել է ԱԶԿ-ի պատգամավոր, կուսակցության փոխնախագահ Ֆաթիհ Շահինի քիթը, որոշ պատգամավորներ էլ ստացել են թեթև վնասվածքներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |