Տարածաշրջան08:28, 19 Հունվար 2017
Թուրքիայում ապաստանած սիրիացի երեխաների 40%-ը կրթություն չի ստանում

Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի (ՄԱՄՀ/ UNICEF) հրապարակած տվյալների համաձայն` Թուրքիայում ապաստանած սիրիացի երեխաների 40%-ը դպրոց չի հաճախում: Ենթադրվում է, որ Թուրքիայում գտնվող սիրիացի անչափահաս փախստականների թիվն արդեն անցել է 1 միլիոնը: Նշվում է նաև, որ Թուրքիան աշխարհում ամենաշատ անչափահաս փախստականներ ընդունած երկիրն է:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` UNICEF-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայի կառավարությունը զգալի ջանքեր է գործադրել սիրիացի երեխաների համար դպրոցներ հաճախելու ուղղությամբ, սակայն եթե ջանքերը չկրկնապատկվեն, ապա հարյուր հազարավոր երեխաներ կարող են դառնալ «կորած սերունդ»:
UNICEF-ի տվյալներով մոտ 2 միլիոն երեխա էլ Սիրիայում է զրկված դպրոց հաճախելու հնարավորությունից` երկրի տարբեր հատվածներում շարունակվող ակտիվ բախումների պատճառով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |