Ցեղասպանություն07:59, 20 Հունվար 2017
Դանիայի խորհրդարանում քննարկվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության դատապարտման մասին բանաձև է քննարկվել: Ըստ թուրքական «Haberturk» թերթի կայքի` քննարկման արդյունքում որոշում է կայացվել «Թուրքիայի վերաբերյալ քննադատություններ պարունակող» բանաձևը խորհրդարանի լիագումար նիստում հունվարի 26-ին քվեարկության դնել:
Նշվում է, որ բանաձևը խորհրդարանի օրակարգ է բերվել «Enhedslisten», «Alternativet» կուսակցությունների կողմից: Համահեղինակներն են Նիկոլայ Վիլլումսենը և Ռասմուս Նորդքվիստը:
Քննարկման ժամանակ բանաձևին ընդիմացող պատգամավորները հայտարարել են, որ ցեղասպանության հարցը պետք է թողնել պատմաբաններին, սակայն բանաձևի քննարկումը նախաձեռնողներն էլ հակադարձել են` ասելով, որ պատմաբանները հստակ գնահատական արդեն տվել են այդ հարցին:
Նշենք, որ քննարկումից օրեր առաջ Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ էին սկսել հիշյալ նախաձեռնությունը տապալելու նպատակով:
Այդ կազմակերպությունները Դանիայի խորհրդարանի պատգամավորներին ու լրատվամիջոցներին նամակներ էին ուղարկում՝ փորձելով ներկայացնել, թե իբր ոչ թե թուրքերն են կոտորել հայերին, այլ` հակառակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |