Տարածաշրջան09:10, 20 Հունվար 2017
Թուրքիայի մեջլիսն ընդունել է սահմանադրական փոփոխությունների 8-11-րդ հոդվածները

Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) 2-րդ ընթերցմամբ 339 կողմ ձայնով ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագծի ևս 4 հոդված (8-ից 11-րդ ):
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության՝ ընդունված 8-րդ հոդվածով սահմանվում է երկրի նախագահի իրավասությունները, համաձայն որի, նրան տրվում է գործադիր իշխանության լիազորություններ:
Նախագահի հրամանագրով են նշանակվելու և պաշտոնանկ արվելու բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: Նախագահը ըստ անհրաժեշտության հանրաքվեի է ներկայացնելու սահմանադրական փոփոխությունների հետ կապված օրենքները, որոշելու է ազգային անվտանգության ռազմավարությունն ու իրականացնելու դրանից բխող քայլերը, մեջլիսին ուղղություններ է տալու երկրի ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ: Նախագահը կարող է հետ ուղարկել մեջլիսի ընդունած օրենքները դրանք խմբագրելու պահանջով կամ դիմել սահմանադրական դատարան կոնկրետ օրենքը չեղարկելու պահանջով:
341 կողմ ձայնով ընդունված 9-րդ հոդվածը վերաբերվում է նախագահին քրեական պատասխանատվության կանչելու կարգին:
10-րդ հոդվածը, որն ընդունվել է 340 կողմ ձայնով, վերաբերում է փոխնախագահների ու նախարարների գործառույթներին, ինչպես նաև նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարմանը: 342 ձայնով ընդունված 11-րդ հոդվածով էլ կարգավորվում է Թուրքիայի ազգային մեծ ժողովի (մեջլիս) գործառույթները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |