Քաղաքական08:25, 20 Հունվար 2017
«Թուրքիան կործանման եզրին է». ընդդիմադիր գործիչը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության փոխնախագահ Չեթին Օսման Բուդաքը մտահոգություն է հայտնել մեջլիսում քննարկման դրված սահմանադրական փոփոխությունների առիթով: Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թեմայի վերաբերյալ իր հրապարակած գրավոր հայտարարության մեջ Բուդաքը նշել է, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) գլխավոր խորհրդի քննարկումներին մասնակցող բոլոր պատգամավորները շատ մեծ պատասխանատվության են կրում:
ԺՀԿ փոխնախագահի պնդմամբ՝ սահմանադրական փոփոխությունների հաստատման դեպքում նախագահին կտրվի գործադիր և օրենսդիր մարմնի, ինչպես նաև՝ դատական համակարգի չափից դուրս շատ լիազորություններ: Միևնույն ժամանակ նրա գործունեության գրեթե անհնար կլինի որևէ կերպ վերահսկել:
«Այդքան լայն իրավասությունների՝ մեկ անձի ձեռքում կենտրոնացումը վերջ կտա ուժերի բաշխմանը: Ակնհայտ է, որ այնտեղ, որտեղ չկա ուժերի հակակշռող բաշխում, չի լինի նաև իրավունք և ժողովրդավարություն: Թուրքիան կործանման եզրին է», -ասել է Բուդաքը:
Նա կոչ է արել մեջլիսի պատգամավորներին՝ քվեարկելիս ողջախոհություն դրսևորել, քանի որ նրանց ընտրությամբ վճռվելու է Թուրքիայի և նրա ժողովրդի ճակատագիրը:
ԺՀԿ փոխնախագահը հավելել է նաև, որ ըստ կատարված ուսումնասիրությունների, Թուրքիայի բնակչության մեծ մասը տեղյակ չէ սահմանադրական փոփոխությունների բուն բովանդակությունից: Բնակչությունը բավարար չափով չի տեղեկացվում խորհրդարանում ընթացող քննարկումների մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |