Տարածաշրջան12:08, 23 Հունվար 2017
Բարզանին կրկին խոսել է Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի անցկացման մասին

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին հայտարարել է, որ եթե Իրաքի նախկին վարչապետ Նուրի ալ Մալիքին կրկին ստանձնի Իրաքի վարչապետի պաշտոնը, ապա իրենք անկախության հանրաքվե կանցկացնեն:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` այդ մասին Բարզանին ասել է արաբերեն լեզվով հրատարակվող «El Şark el Ewsat» թերթի հետ հարցազրույցում:
«Մենք Մալիքիի կառավարության կողմից ղեկավարվող Իրաքի կազմում չենք մնա»:
Նա նշել է, որ ներկայիս Իրաքի վարչապետ Հայդար Աբադիի իշխանության կողմից «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող Մոսուլի ազատագրման օպերացիայի գործողությունները դատապարտված են անհաջողության: Այդ իսկ պատճառով էլ Իրաքն այժմ ունի Մալիքիի կարիքը:
Անդրադառնալով ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Թրամփին՝ Բարզանին շեշտել է, որ վերջինիս և քրդական ինքնավար շրջանի ղեկավարների միջև դրական երկխոսությունը շարունակվելու է: Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել իրենց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |