Տնտեսական08:15, 25 Հունվար 2017
Իրանական գազը Թուրքիայի համար կզեղչվի 13.3 տոկոսով

Իրանի Իսլամական Հանրապետությունից (ԻԻՀ) Թուրքիա արտահանվող բնական գազը այսուհետև կմատակարարվի 13.3 տոկոս զեղչով:
Թուրքական «Milliyet» պարբերականը, հղում անելով իրանական «Iranian Students» լրատվական գործակալությանը, նշում է, որ այդ մասին մայրաքաղաք Թեհրանում տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Իրանի նավթի փոխնախարար և Համիդ Ռիզա Իրաքին:
Նշյալ զեղչն Իրանը Թուրքիայի համար կատարել է մի քանի օր առաջ միջազգային արբիտրաժային դատարանի որոշման հիման վրա: Բացի այն, որ դատարանը Իրանին պարտավորեցրել է բնական գազի հարցում 10-15 տոկոսի չափով անել Թուրքիայի համար, Իրանը պետք է նաև Թուրքիային վճարի 1.9 մլրդ դոլար փոխհատուցում:
Նշենք, որ պաշտոնական Թեհրանը և Անկարան իրանական գազի զեղչի հարցը նախ փորձեցին իրար միջև լուծել, սակայն հաջողության չհասնելով, Թուրքիան իրանական գազի գնի բարձր լինելու պատճառով` 2012թ. դիմեց միջազգային արբիտրաժային դատարան:
Նշենք, որ Թուրքիային բնական գազ վաճառող երկրների շարքում Իրանը Ռուսաստանի Դաշնությունից (ՌԴ) հետո երկրորդ տեղն է զբաղեցնում: Իրանական գազը Թուրքիա է մատակարարվում 2001թ-ից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |