Քաղաքական09:01, 26 Հունվար 2017
Թուրք դեսպան. «Ադրբեջանում գյուլենական համայնքին ուժեղ հարված է հասցվել»

Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրքան Օզորալը թուրք-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարելիցի կապակցությամբ հարցազրույց է տվել թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը:
Ըստ աղբյուրի` դեսպանը հարցազրույցի ընթացքում խոսել է թուրք-ադրբջանական համագործակցությունից` Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի դեմ պայքարում, ինչպես նաև մի շարք համատեղ էներգետիկ նախագծերի մասին:
«Ադրբեջանում FETO-ի դեմ պայքարը սկսել է դեռևս հուլիսի 15-ից առաջ: Անհրաժեշտ միջոցները ձեռնարկվել էին ավելի վաղ»,- նշել է դեսպանը:
Նա շեշտել է, որ Ադրբեջանի իշխանությունները փակել են երկրում գործող գյուլենական դպրոցները, ինչպես նաև մեդիա օրգանները:
Ըստ Օզորալի՝ Ադրբեջանում գյուլենական համայնքին ուժեղ հարված է հասցվել, սակայն չպետք է մոռանալ, որ նրանց դեմ պայքարը երկար ժամանակ կպահանջի:
Անդրադառնալով Էներգետիկ հարցերին՝ դեսպանը կարևորել է, որ Ադրբեջանն իր բնական գազը եվրոպական երկրներ հասցնելու համար, որպես տարանցիկ երկիր նախընտրել է Թուրքիան: Ադրբեջանական նավթը Թուրքիա հասցնելու համար կարևոր դեր է խաղացել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Եվ այժմ էլ ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով եվրոպական երկրներ է մատակարարվելու Տրանսանատոլիական (TANAP) և Տրանս-Ադրատիկ (TAP) գազատարների միջոցով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |