Տարածաշրջան07:57, 30 Հունվար 2017
Սիրիայի Էլ Բաբ քաղաքի համար մղվող մարտերում թուրքական կողմի զոհերի ընդհանուր թիվը հասավ 54-ի

Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մարտերում Թուրքիայի զինուժը շարունակում է կորուստներ կրել: Ըստ թուրքական «Demokrathaber»-ի` ԻՊ-ի զինյալների վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Էլ Բաբ քաղաքի համար մղվող մարտերում հունվարի 29-ին 1 թուրք զինվոր է սպանվել, 2-ն էլ վիրավորվել են : Այդպիսով Էլ Բաբում սպանված թուրք զինվորների ընդհանուր թիվը հասավ 54-ի:
Աղբյուրը հիշեցնում է, որ դեկտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Էլ Բաբում ռազմական գործողություններում զգալի առաջընթաց է եղել: Իսկ արդեն դեկտեմբերի 27-ին` Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ քաղաքը լիովին շրջապատված է:
Հիշեցնենք, որ սիրիական սահմանային Ջերաբլուս քաղաքն ահաբեկիչներից մաքրելուն ուղղված օպերացիայի շրջանակներում օգոստոսի 24-ի վաղ առավոտյան կոալիցիոն ուժերի աջակցությամբ Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» անվամբ լայնամասշտաբ գործողություններ սկսեցին: Ահաբեկիչնեի դեմ հիմնական ցամաքային գործողություններն իրականացնում են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված ընդդիմության մարտիկները՝ Թուրքիայի մի քանի հարյուր հատուկջոկատայինների և հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ:
Բացի ԻՊ-ի զինյալներից, Թուրքիան նաև հարվածներ է հասցնում Սիրիայի քրդական ուժերին, որին պաշտոնական Անկարան նույնպես դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |