Տնտեսական13:48, 31 Հունվար 2017
Դեկտեմբերին Թուրքիայում արտահանումն ավելացել է 9, իսկ ներմուծումը` 2.3 տոկոսով
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը և առևտրի ու մաքսային գործերի նախարարությունը հրապարակել են 2016 թվականի դեկտեմբերի արտաքին առևտրի վիճակագրությունը:
Ըստ թուրքական «Yeni Şafak» թերթի կայքի` հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիան 2016-ի դեկտեմբերին 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կարողացել է 9 տոկոսով ավելացնել արտահանման ծավալները` հասցնելով 12 մլրդ 807 միլիոն դոլարի: Միևնույն ժամանակ 2.3 տոկոսով աճել է ներմուծումը` հասնելով 18 մլրդ 405 միլիոն դոլարի:
Դեկտեմբերին 10.3 տոկոսով բարելավվել է նաև Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտը` նվազելով մինչև 5.5 մլրդ դոլար:
Արտահանման ամենամեծ հատվածը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին:
Դեկտեմբերին ԵՄ երկրներ կատարվող արտահանումը 2015 թվականի դեկտեմբերի 41.6 տոկոսիի համեմատ աճել է 4.8 տոկոսով` գումարային արտահայտությամբ հասնելով 5մլրդ 670 միլիոնի դոլարի:
Ամենամեծ ծավալի ներմուծումն իրականացվել է Չինաստանից` (1.86 մլրդ), որին հաջորդում են Գերմանիան (1.81 մլրդ) և Ռուսաստանը (1.35մլրդ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |