• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 02:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:01, 01 Փետրվար 2017

Թուրք դեսպանը հուսով է, որ ռուս-թուրքական հարաբերություններ դեռ կզարգանան

Թուրք դեսպանը հուսով է, որ  ռուս-թուրքական հարաբերություններ դեռ կզարգանան

Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուսեին Դիրիոզը հարցազրույց է տվել թուրքական  «Anadolu» լրատվական գործակալությանը: Նա խոսել է  ռուս-թուրքական հարաբերությունների հեռանկարների մասին: Ըստ նրա՝ այժմ կա անհրաժեշտ քաղաքական կամք, որպեսզի բոլոր հարթակներում ռուս-թուրքական հարաբերությունները զարգանան: Հիշեցնելով, որ 2016թ. Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները 3 անգամ հանդիպել են, նշել է. «Բացի դրանից  մեր վարչապետերի և նախարարների միջև էլ   բազմաթիվ հանդիպումներ և հեռախոսազրույցներ են տեղի ունենում: Հենց դրա արդյունքում էլ առկա է այդ քաղաքական կամքը»:

Վերջինս շեշտել է, որ քաղաքական կամքը պետք է ազդեցություն ունենա ոչ միայն երկկողմ տնտեսական հարաբերությունների , այլև մշակութային ու գիտական ոլորտների վրա: Դեսպանը հաստատել է թուրքական և ռուսական մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտին մեկնելու է Ռուսաստան, որպեսզի մասնակցի ռուս-թուրքական բարձրագույն մակարդակի համագործակցության ժողովին:

Ավելի վաղ այդ տեղեկությունը հաստատել էր Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}