Տնտեսական07:22, 02 Փետրվար 2017
Թուրքիայից էներգիայի արտահանումը 2016-ին նվազել է 28.2 տոկոսով
2016թ. զգալիորեն նավզել են Թուրքիայից էներգիայի արտահանման ծավալները: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել էր 27 մլրդ 155մլն դոլար՝ 2015թ. համեմատ նվազելով 28.2 տոկոսով: 2015թ.էներգիայի արտահանման ընդհանուր արժողությունը կազմել էր 37 մլրդ 843 մլն 294 հզ դոլար:
Համաձայն արտաքին առևտրի վիճակագրության՝ նախորդ տարի Թուրքիայից բոլոր արտահանումների ընդհանուր արժեքը կազմել էր 198 մլրդ 601 մլն 934 հզ դոլար: Դրանից 27 մլրդ 155 մլն 187 հզ դոլարը ստացվել էր հանքային վառելիքի, հանքային յուղերի և դրանց թորման արդյունքում ձեռք բերված բոլոր տեսակի նյութերի արտահանումից:
Թուրքիայի էներգետիկ ռազմավարության և քաղաքականության հետազոտական կենտրոնի (TESPAM) նախագահ Օղուզհան Աքյեները նշել է, որ այս անկումը պայմանավորված է մասնավորապես նավթի և բնական գազի գների նվազմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |