Տարածաշրջան07:51, 03 Փետրվար 2017
Էրդողանի կոչը՝ արտերկրի իր հայրենակիցներին. «Հարևանիդ վերցրու, արի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին ուղղված յուրօրինակ կոչով:
Թուրքական «İhlas» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում ունեցած Էրդողանը անդրադարձել է հնարավորինս շատ զբոսաշրջիկ ներգրավելու հնարավորություններին ու այս ոլորտում Թուրքիայի առջև դրված նպատակներին:
Նա հիշեցրել է, որ ներկա դրությամբ այլ երկրներում բնակվում է շուրջ 5 միլիոն Թուրքիայի քաղաքացի: Եվս 3.5 միլիոն քաղաքացի երկար ժամանակ արտերկրում բնակվելուց հետո վերադարձել է հայրենիք, սակայն պահպանում է արտերկրի հետ կապը:
Էրդողանը դիմել է արտերկրի այդ քաղաքացիներին՝ կոչ անելով իրենց հանգիստն անցկացնել Թուրքիայում: «Հարևանիդ վերցրու, արի» կարգախոսով նոր արշավի շրջանակներում Էրդողանը հույս ունի Թուրքիա բերել ոչ միայն իր հայրենակիցներին, այլև արտերկրի նրանց հարևաններին, բարեկամներին ու ընկերներին:
Թուրքիայի նախագահը նշել է, որ այս կերպ իրենք մտադիր են զբոսաշրջության ոլորտում ստացվող եկամուտը կարճ ժամանակում հասցնել 50 մլրդ դոլարի: Իսկ 2023թ. համար նախանշված է այդ եկամուտները հասցնել 86 մլրդ շեմին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |