Տնտեսական08:49, 06 Փետրվար 2017
Թուրքիան զարգացնում է առևտրային համագործակցությունը Մեքսիկայի հետ

Փետրվարի 3-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել էր Մեքսիկա, որտեղ հանդիպել էր Մեքսիկայի արտգործնախարար Լուիս Վիդեգարայի հետ: Ըստ «Haberturk» լրատվակայքի՝ կողմերը քննարկել էին երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև այլ կարևոր հարցեր:
Վիդեգարայը հանդիումից հետո, խոսելով լրագրողների հետ, նշել է, որ երկու երկրներն ազատ առևտրի պայամագիր ստորագրելու համար արագացրել են բանակցությունները: Ըստ նրա՝ նշյալ պայմնանագրի ստորագրումը բխում է առաջին հերթին երկու երկրների շահերից և այդ հարցում կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր:
«Այս պայմանագրի իրականացումն արագացնելու և ավարտին հասցնելու հարցում համակարծիք ենք»,-հայտնել է Վիդեգարայը Չավուշօղլուի հետ ունեցած հանդիպումից հետո:
Բացի դրանից նա նշել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի Մեքսիկայի գյուղատնտեսական և շինարարական սեկտորներում ավելի շատ թուրքական ընկերություններ լինեն: Իսկ Չավուշօղլունհավելել է, որ այժմ քննարկվում է նաև երկու երկրների միջև ուղղիղ թռիչքներ իրականացնելու հարցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |