• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 22:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:32, 08 Փետրվար 2017

Թուրքիայում գյուլենականների ստացած եկամուտների մասին զեկույց է հրապարակվել

Թուրքիայում գյուլենականների ստացած եկամուտների մասին զեկույց է հրապարակվել

Անկարայի հանրապետական դատախազության համար զեկույց է պատրաստվել, որտեղ հրապարակվել է հայտնի իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարված կազմակերպությունների ֆինանսական կարողություններն ու շահույթները:

Ըստ թուրքական «Akşam» թերթի կայքի` 1999 թվականից ԱՄՆ-ում բնակվող Գյուլենը իր հիմնած «Գյուլենական շարժման» միջոցով կարողացել է տարիների ընթացքում Թուրքիայում բազմաթիվ մասնավոր դպրոցներ, համալսարաններ, մշակույթի կենտրոններ ու մի շարք այլ կազմակերպություններ հիմնել ու դրանցից հսկայական շահույթ ստանալ:

Նշվում է, որ Գյուլենի ղեկավարած շարժումը, որն այժմ Թուրքիայում ահաբեկչական է հայտարարված, իրեն պատկանող 17 համալսարաններից  (65.000 ուսանողով) տարեկան 1 մլրդ թուրքական լիրա (267 մլն դոլար) շահույթ է ստացել: Թուրքիայում որպես հասարակական կազմակերպություն գրանցված շարժման կողմից համակարգվող 1.060 մասնավոր դպրոցները (140.000 աշակերտով) գյուլենականներին ապահովել է տարեկան 2.1 մլրդ լիրա (561 մլն դոլար) եկամուտ:  

Ուսումնական  շենքերի վարձակալությունից կազմակերպությունը ապահովել է տարեկան 8 մլրդ լիրա (2.1 մլրդ դոլար) եկամուտ:

Ըստ աղբյուրի` Գյուլենը կարողացել է տասնամյակների ընթացքում իր համակիրների միջոցով վերահսկողության տակ առնել այնպիսի պետական կազմակերպություններ, որոնց միջոցով դրամաշնորհներ են տրվել երկրի տնտեսության, ենթակառուցվածքների, բիզնեսի, կրթության ու բազմաթիվ այլ ոլորտերին:

Նշվում է, որ կազմակերպությունը պետական ծառայության տարբեր ոլորտներում 2000-2013 թթ. կարողացել է աշխատանքի է տեղավորել շուրջ 300.000 համակիրի, որոնց կողմից շարժման համար արվող պարտադիր ամսական հանգանակություններից ապահովվել է տարեկան 1.1 մլրդ լիրա:

Համաձայն զեկույցի` վերոնշյալ ոլորտներից գյուլենական շարժումը տարեկան ստացել է ընդհանուր առմամբ 15 մլրդ լիրայի (4 մլրդ դոլար) եկամուտ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}