Տարածաշրջան13:55, 08 Փետրվար 2017
Չավուշօղլուն խոսել է Սիրիայում թուրք հատուկջոկատայիններին մարտի նետելու մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում տեղի ունեցած թուրք-սաուդյան համակարգման խորհրդի ժողովից հետո հանդես է եկել հայտարարությամբ: Նա անդրադարձել է Սիրիայի Ռաքքա քաղաքին, որն այժմ գտնվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ:
Ըստ գերմանական «Deutsche Welle» լրատվակայքի թուրքական ծառայության` Չավուշօղլուն նշել է, որ Սիրիայի Էլ Բաբ քաղաքը ԻՊ-ի գրոհայիններից մաքրելուց հետո պետք է շարժվել դեպի Ռաքքա:
«Էլ Բաբի գործողությունը պետք է ավարտել որքան հնարավոր է շուտ: Դրանից հետո Սիրիայում նպատակը Ռաքքայի գործողությունը կլինի: Մեր հատուկջոկատայիններին կարող ենք գործի դնել»:
Աղբյուրը տեղեկացնում է, նաև, որ բացի թուրքական ուժերից դեպի Էլ Բաբ են շարժվում Սիրիայի կառավարական ուժերը և այդ ամենը վտանգ է առաջացնում, որ թուրքական և սիրիական զորքերը կարող են առճակատման գնալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |