Տարածաշրջան08:40, 09 Փետրվար 2017
Հայտնի է Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը

Թուրքիայի Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտնել, որ որպես երկրում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օր ընտրվել է ապրիլի 16-ը: Այս մասին նախարարը ասել է թուրքական «TRT» հեռուստաալիքի հետ զրույցում։
Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ 7-րդ հանրաքվեում քվեարկության կդրվի սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որի հիմնական կետերը վերաբերում են խորհրդարանական կառավարման համակարգից նախագահական համակարգին անցնելուն:
Թուրքիայում սահմանադրական փոփոխություններն առաջին անգամ հանրաքվեին են դրվել 1961թ. հուլիսի 9-ին, երբ ընտրողների 61.7 տոկոսը կողմ արտահայտվեց փոփոխությունների փաթեթին:
Այնուհետև տարբեր խնդիրների վերաբերյալ հանրաքվեներ են անցկացվել 1982թ. նոյեմբերի 7-ին, 1987թ. սեպտեմբերի 6-ին, 1988թ. սեպտեմբերի 25-ին, 2007թ. հոկտեմբերի 21-ին և 2010թ. սեպտեմբերի 12-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |