14:01, 10 Փետրվար 2017
Էրդողանը վավերացրել է սահմանադրական փոփոխությունների փաթեթը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է սահմանադրական փոփոխությունների առաջարկը: Թուրքական «Haberler» լրատվամիջոցի համաձայն` նշյալ սահմանադրական փոփոխություններն իրականացնելու առաջարկը վավերացումից հետո կդրվի հանրաքվեի:
Սահմանադրական փոփոխությունների հիմնական կետերը վերաբերում են խորհրդարանական կառավարման համակարգից դեպի նախագահական համակարգին անցնելուն: Առաջարկն ընդունվել է Թուրքիայի խորհրդարանի լիագումար նիստում` 339 ձայնով:
Եթե սահմադրական փոփոխություններն արժանանա հանրության հավանությանը, ապա դրանից հետո Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Իսկ Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններն ացկացվելու են 5 տարին մեկ:
Թուրքիայում սահմանադրական փոփոխություններն առաջին անգամ հանրաքվեին են դրվել 1961թ. հուլիսի 9-ին, երբ ընտրողների 61.7 տոկոսը կողմ արտահայտվեց փոփոխությունների փաթեթին:
Այնուհետև տարբեր խնդիրների վերաբերյալ հանրաքվեներ են անցկացվել 1982թ. նոյեմբերի 7-ին, 1987թ. սեպտեմբերի 6-ին, 1988թ. սեպտեմբերի 25-ին, 2007թ. հոկտեմբերի 21-ին և 2010թ. սեպտեմբերի 12-ին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |