Տարածաշրջան09:32, 10 Փետրվար 2017
Ռուսաստանը զգուշացնում է Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը ավտանգության նկատառումներով զգուշության կոչ է արել Թուրքիա մեկնել ցանկացող ՌԴ քաղաքացիներին: «Sputnik»-ի հետ զրույցում փոխարտգործնախարարը հորդորել է դեպի Թուրքիա ուղևորություններ ծրագրելիս չմոռանալ այդ երկրում առկա ահաբեկչական մեծ վտանգի մասին:
«Թուրքիայի հարավային և արևմտյան շրջաններում ևս ահաբեկչական գործողություններ իրականցվեցին: «Իսլամական պետությունը» (ԻՊ-IŞİD) հետզհետե ավելի ու ավելի հաճախ է ահաբեկչություններ իրականացնում Ստամբուլի ու Անկարայի այն շրջաններում, որտեղ հատկապես մեծ թվով զբոսաշրջիկներ կան:
Հաշվի առնելով այս ամենը՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը զգուշացնում է ՌԴ քաղաքացիներին՝ Թուրքիա մեկնելուց առաջ նկատի ունենալ ահաբեկչության վտանգը և հետաձգել երկրի հարավարևելյան շրջաններ կատարելիք այցելությունները՝ մինչև այդ տարածքներում իրադրության կայունացումը»,- ասել է Սիրոմոլոտովը:
Նա հավելել է, որ Թուրքիայում ահաբեկչության վտանգի նվազեցումը այն կարևոր գործոններից է, որը կարող է նպաստել երկու երկրների միջև զբոսաշրջիկների հոսքի լիովին վերականգնմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |