Տարածաշրջան09:40, 11 Փետրվար 2017
Թուրքիայի փոխվարչապետ. Ալ-Բաբը ԻՊ-ից մաքրելուց հետո «Եփրատի վահան» գործողությունը ամենայն հավականաությամբ կավարտվի

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը մասնակցել է թուրքական «Habertürk TV» հեռուստաընկերության հաղորդումներից մեկին, որի ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել թուրքական զինուժի կողմից Սիրիայի տարածքում սկսած «Եփրատի վահան» գործողության մասին:
Ըստ թուրքական «Diken» լրատվամիջոցի՝ Քուրթուլմուշը, խոսելով Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող մարտերի մասին, ասել է.
«Ամենայն հավանականությամբ Ալ Բաբի հետ միասին Եփրատի վահան գործողությունը կավարտվի, մեր նպատակին հասած կլինենք: Ռաքքան այլ հարց է, այն չի սպառնում Թուրքիայի սահմաններին: Այն անվտանգության խնդիր կլինի Թուրքիայի համար միայն այն դեպքում, եթե Ռաքքա մտցնեն Սիրիայի քրդական ուժերին»:
Քուրթուլմուշի տեղեկություններով՝ թուրքական ուժերը արդեն մտել են Ալ-Բաբ, սակայն ԻՊ-ը ուժեղ դիմադրություն է ցույց տալիս` այնտեղ կենտրոնացնելով զինյալների նոր խմբաքանակ զինյալները:
Հիշեցնենք, որ Ալ-Բաբում ԻՊ-ի և թուրքական ուժերի միջև վերևին մի քանի օրվա ընթացում տեղի ունեցած մարտերում սպանվել էր մեկ տասնյակից ավել զինվոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |