• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական12:57, 13 Փետրվար 2017

Կանխատեսում. «2017թ. Թուրքիայում կսննկանա 13.000 ընկերություն»

Կանխատեսում. «2017թ. Թուրքիայում կսննկանա 13.000 ընկերություն»

Վարկերի ապահովագրման գերմանական «Euler Hermes» ընկերությունը հրապարակել է «Սննկացումներ. այսբերգի երևացող գագաթը» խորագրով տնտեսական հեռանկարների վերաբերյալ իր զեկույցը: Թուրքական ընդդիմադիր «T24» կայքի տեղեկացմամբ՝ զեկույցում Թուրքիան տեղ է գտել սննկացումների թվի կտրուկ աճ գրանցող երկրների շարքում:

«Euler Hermes»-ի կանխատեսմամբ՝ 2017թ. Թուրքիայում 5 տոկոսով կաճի սննկացումների թիվը՝ հասնելով 13.000-ի: Նշենք, որ , 2015թ. համեմատ նախորդ տարի սննկացումների թիվը Թուրքիայում նվազել էր 10 տոկոսով՝ կազմելով  12.331: Այն դեպքում, երբ 2015թ. սնանկացել էր 13.701 թուրքական ընկերություն: Հավելենք նաև, որ 2003-2007թթ. միջին ցուցանիշի համեմատ Թուրքիայում սննկացումների թիվն աճել է 37 տոկոսով:

Նույն զեկույցի համաձայն՝ 2016թ. Թուրքիայում սննկացել է 50 և ավելի եվրո տարեկան շրջանառություն ունեցող 16 ընկերություն, որոնց թվում՝ «Akfa Holding» (տարեկան շրջանառությունը՝ 189 մլն եվրո), «Yolbulan Metal» (199 մլն եվրո), «Real Hipermarket» (283 մլն եվրո), «Beğendik Mağaza işletmeleri» (180 մլն եվրո), «Gold Teknoloji Market» (196 մլն եվրո), «Doğa Organik Gıda» (174 մլն եվրո),  «Benlioğlu Yapı» (90 մլն եվրո) ընկերությունները:

Կանխատեսվող սննկացումների թվով Թուրքիան 43 երկրների ցանկում գրավում է 6-րդ տեղը: Նույն հորիզոնականում են գտնվում նաև Հարավային Աֆրիկան, Թայվանը և Բրիտանիան: Այս ցանկի առաջին հորիզոնականում Սինգապուրն ու Բրազիլիան են՝ 15 տոկոս աճի կանխատեսմամբ: Իսկ ահա Հունգարիայում և Դանիայում ակնկալվում է սննկացումների թվի ամենամեծ նվազում՝ համապատասխանաբար 25 և 19 տոկոսով:

Նշենք նաև, որ 2016թ. համար «Euler Hermes»-ը կանխատեսել էր ողջ աշխարհում սննկացումների թվի անկում 2 տոկոսով, իսկ 2017թ. , ըստ զեկույցի, այդ ցուցանիշը 1 տոկոսով կաճի: Այս տարի աշխարհի յուրաքանչյուր 10 երկրից 6-ում ակնկալվում է սննկացումների հաճախակիացում, իսկ աշխարհի բոլոր երկրների ավելի քան 50 տոկոսի տնտեսությունը կհայտնվի նախաճգնաժամային փուլում:

 

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}