Քաղաքական08:09, 15 Փետրվար 2017
Ավստրիացի քաղաքական գործիչը թուրք իմամներին մեղադրել է լրտեսության մեջ

Ավստրիայի ընդդիմադիր «Կանաչների» կուսակցության անդամ Պետեր Փիլցը հայտարարել է, որ երկրում գտնվող թուրք իմամները (մահմեդականների հոգևոր առաջնորդ) լրտեսություն են անում Թուրքիայի համար:
Ըստ թուրքական «Diken» պարբերականի` Փիլցը մասնավորապես նշել է, որ Գերմանիայում գործող «Եվրոպայի թուրքական իսլամական միությունը» (ATIB), համագործակցելով Վիեննայում Թուրքիայի դեսպանատան հետ, եվրոպական տարբեր երկրներում (այդ թվում նաև Ավստրիայում) ապրող թուրք իմամների միջոցով, Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգի համար տեղեկություններ է հավաքում` գյուլենական համայնքի, ինչպես նաև այդ երկրներում ապրող քրդերի և թուրք ընդդիմադիր լրագրողների մասին:
Թուրքիայի արտգործնախարարությունը, ինչպես նաև վերոնշյալ միությունը հերքել են Փիլցի առաջ քաշած մեղադրանքները, նշելով, որ նման մեղադրանքներն էլ ավելի են սրում առանց այդ էլ լարված թուրք-ավտրիական հարաբերությունները:
Ավստրիայի ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ վերոնշյալ հարցով ուսումնասիրություններ կարվեն:
Նշվում է նաև , որ այդ միությունը նմանատիպ գործունեւություն է ծավալում 38 երկրում:
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |