Մշակութային11:27, 15 Փետրվար 2017
Արա Գյուլերը կանի թուրք-գերմանական ֆիլմերի կինոփառատոնի բացումը

Թուրքիայի քաղաքացի, աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերը ներկա է գտնվելու Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի Թաֆելհալլե թատրոնում կայանալիք «Թուրք-գերմանական ֆիլմերի փառատոնի» բացման արարողությանը: Նա արժանացել է փառատոնի բացումը կատարելու պատվին:
Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի` բացման արարողության ժամանակ Գյուլերը, ինչպես նաև գերմանացի կինոօպերատոր Յուրգենը Յուրգեսը պատվո շքանշաններ են ստանալու:
Կինոֆառատոնն ընթանալու է մարտի 4-12: Նշվում է, որ կինոփառատոնի ժամանակ ցուցադրվելու է նաև թուրք ռեժիսոր Օսման Օքքանի նկարահանած «Արա Գյուլեր-Ստամբուլի լեգենդ» վավերագրական ֆիլմը: Ցուցադրությունից հետո Գյուլերը և Օքքանը հանդես կգան ելույթով:
Աղբյուրը տեղեկացնում է, որ կինոփառատոնի շրջանակներում խաղարկվելու են «Ամենալավ լիամետրաժ ֆիլմ», «Ամենալավ կարճամետրաժ ֆիլմ», «Ամենալավ կին դերասանուհի», «Ամենալավ տղամարդ դերասան» խորագրերով մրցանակներ: Ամենալավ լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի համար նախատեսված մրցանակներին հավակնում է 10 ֆիլմ:
Հաղթող ֆիլմերի անունները հայտնի կդառնան մարտի 11-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |