Տարածաշրջան13:36, 16 Փետրվար 2017
Թուրքիայի զինված ուժերը Կարսում զորավարժություններ են սկսել

Փետրվարի 14-ին Թուրքիայի զինված ուժերի Կարսի 14-րդ մեխանիզացված հետևակային բրիգադը ձմեռային զորավարժություններ է սկսել Թուրքիայի Կարս նահանգում:
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի gլխավոր շտաբը: Զորավարժություններին, որոնք անցկացվում են Կարսում գտնվող Աքբաբա ռազմափորձադաշտում, մասնակցում են ցամաքային և ռազմաօդային ուժեր:
Երկու տարին մեկ անգամ կազմակերպվող ձմեռային զորավարժության նպատակն է ստուգել Թուրքիայի զինուժի ունակությունները և հնարավորությունները ձմեռվա վատ եղանակային պայմաններում: Բացի դրանից փորձարկվում են առանձին գնդերի քողարկվելու և համատեղ գործելու հմտությունները ցուրտ պայմաններում: Զորավարժություններին հետևելու են Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |