Տարածաշրջան12:42, 17 Փետրվար 2017
Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը նպատակ ունեն մեծացնել եռակողմ առևտրաշրջանառության ծավալները

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը նպատակ ունեն եռակողմ առևտրաշրջանառությունը հասցնել մինչև 20 մլրդ դոլարի: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի` այդ մասին հայտնել է Թուրքիայի էկոնոմիկայի փոխանախարար Ֆեթիհ Մեթինը` Ստամբուլում տեղի ունեցած Թուրքիա-Ադրբեջան-Վրաստանի 5-րդ գործարար համաժողովի ժամանակ:
Մեթինի խոսքով` նման ձևաչափով համաժողովների կազմակերպումը ոչ միայն կարևոր է տնտեսական, այլև սոցիալական և մշակութային տեսանկյունից երկրների մերձեցման համար:
Նա կարևոր է համարել Թուրիքիայի և Վրաստանի միջև ստրոգրված ազատ առևտրի պայմանագիրը, ինչպես նաև Ադրբեջանի հետ արտոնյալ պայմաններով առևտրի պայմանագրի վերաբերյալ ներկայումս ընթացող բանակցությունները։
Ըստ փոխնախարարի` Թուրքիայի ինովացիոն իսկ Ադրբեջանի ուժեղ էներգետիկ ենթակառուցվածքները, Վրաստանի հարուստ բնական պաշարների հետ միասին նպաստավոր պայմաններ են ստեղծում մի շարք համատեղ նախագծերի իրականացման համար:
Ելույթի ընթացքում Մեթինը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև իրականացվող առևտրաշրջանառությունը հասնում է 14 մլրդ դոլարի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |