Տարածաշրջան08:41, 17 Փետրվար 2017
ԱՄՆ-ի զինուժի գլխավոր շտաբի պետը մեկնում է Թուրքիա

Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների ժողովին մասնակցած Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ փետրվարի 17-ին Թուրքիայում կհանդիպեն Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության իրազեկմամբ` Ըշըքը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ի զինուժի գլխավոր շտաբի պետ Դունդորֆը Թուրքիայում Հուլուսի Աքարի հետ քննարկումներ կանցկացնի Սիրիայի Ռաքքա քաղաքում կայանալիք ռազմական գործողության մասին: Քաղաքն այժմ գտնվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ:
«Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» ուժերը Մանբիչից պետք է դուրս գան: Էլ Բաբի գործողությունից հետո երկու առաջնահերթություն է լինելու, մեկը` Մանբիչը, մյուսը` Ռաքքան: Երբեք չենք ընդունի ԺՄԿ-ի ներկայությունը»,-ասել է Ըշըքը
Միջանկյալ նշենք, որ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն:
Նա զգուշացրել է նաև, որ եթե կողմերը ցանկանում են, որ Սիրիայում ընթացող ռազմական գործողությունները հաջողության հասնեն, ապա չպետք է աջակցեն ՍԻրիայի քրդական ուժերին:
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ ժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի նորանշանակ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսի հետ: Վերջինս հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն ավելի մեծ աջակցություն է ցուցաբերելու Թուրքիային «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ պայքարում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |