Տարածաշրջան08:14, 18 Փետրվար 2017
Հզոր պայթյուն Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում
Փետրվարի 17-ի երեկոյան Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Վիրանշեհիր շրջանում հզոր պայթյուն է որոտացել: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ 1 տոննա պայթուցիկ նյութով բեռնված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 15 քաղաքացի: Ինչպես պարզվել է ավելի ուշ՝ զոհվածերից մեկը 11 տարեկան երեխա էր:
Պայթյունը տեղի է ունեցել անվտանգության և արդարատության համակարգի աշխատակիցներով բնակեցված շենքի հարևանությամբ: Շանլըուրֆայի նահանգապետ Գյունգյոր Ազիմ Թունայի խոսքով՝ ահաբեկչությունը կազմակերպված է եղել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմից: Դեպքի առթիվ հարուցված հետաքննության շրջանակներում արդեն 26 մարդ է ձերբակալվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |