• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 20:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:03, 20 Փետրվար 2017

Թուրքիան ծրագրում է սեփական արտադրության արբանյակ ուղարկել տիեզերք

Թուրքիան ծրագրում է սեփական արտադրության արբանյակ ուղարկել տիեզերք

Թուրքիան նախատեսում է 10 տարվա ընթացքում ամբողջությամբ տեղական միջոցներով սեփական արբանյակ արտադրել և կառուցվելիք սեփական տիեզերակայանից ուղարկել տիեզերք:

Ըստ թուրքական «Hurriyet»  թերթի կայքի` այս նպատակով Իզմիրի տնտեսկան համալսարանի ինժեներական ֆակուլտետում ավիացիայի և տիեզերական ինժեներիայի ամբիոն է հիմնվել: Նոր ստեղծված բաժնում որակյալ մասնագետներ պատրաստելու նպատակով ընդունվել են 30 ուսանող, որոնց ոսման ծախսերը ամբողջությամբ հոգալու է պետությունը: Նշվում է, որ անգլերեն լեզվով ուսման նախնական փուլն անցած 6 ուսանողները կշարունակեն հետագա մասնագիտացումը:

Համալսարանի ինժեներական ամբիոնի դեկանը Յաշար Շահինը տեղեկացրել է, որ աշխատանքները սկսելու համար մեծ ներդրումներ են ներգրավվել, ինչը իրենց թույլ կտա 19.000քմ տարածքով 11 առանձին բլոկներից կազմված լաբարատորիա հիմնել:

Նշվում է, որ ծրագիրն իրականացնելու նպատակով թուրք ուսանողները կգործուղվեն ոլորտում հաջողություններ գրանցած տարբեր երկրների ուսումնական հաստատություններ, ինչպես նաև կներգրավվեն ՆԱՍԱ-ում փորձառություն անցած օտարազգի մասնագետներին:

Նշենք, որ Թուրքիան ավելի վաղ՝ 2012-ին, Չինաստանի Jiuquan տիեզերակայանից տիեզերք էր ուղարկել Göktürk2 հետախուզական արբանյակը, իսկ 2016-ին՝ Göktürk-1-ը: Դրանց դետալների զգալի մասն արտադրվել էր Թուրքիայում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}