Տարածաշրջան08:49, 21 Փետրվար 2017
S-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարցով ռուս-թուրքական բանակցությունները շարունակվում են

Թուրքիան շարունակում է քննարկումներ անցկացնել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) հետ` ռուսական «S-400» տեսակի հակաօդային պաշտպանական համակարգերի գնման թեմայով։
Թուրքական «Haber.sol» լրատվական կայքը, հղում անելով «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայությանը, նշում է, որ այդ մասին հայտնել է ռուսական «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը: Վերջինս շեշտել է, որ ներկա պահին կողմերը քննարկումներ և աշխատանքներ են իրականացնում ֆինանսական հարցերի շուրջ:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2016թ. Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքն ավելի վաղ ասել էր, որ Թուրքիան ՀՕՊ համակարգերի կարիքը վերացնելու համար, բանակցում է Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ նշել էր, որ Թուրքիան այդ հարցով բանակցություններ է վարում ոչ միայն Ռուսաստանի, այլև տարբեր երկրների հետ: Ըստ նրա` Ռուսաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի հետաքրքրությանը S-400-ների նկատմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |