Տարածաշրջան13:57, 21 Փետրվար 2017
Թուրքիան արձագանքել է Իրանի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարությանը

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻՀՀ) և Թուրքիայի միջև առկա լարվածությունը թեժանում է: Ըստ թուրքական «Mynet» լրատվակայքի` Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Հուսեյին Մուֆթուօղլուն արձագանքել է նախօրեին Իրանի արտգործնախարարության խոսնակ Բեհրամ Քասըմիի կողմից Թուրքիայի վերաբերյալ արած հայտարարությանը:
«Իրանին քննադատող երկրներին մեղադրելու փոխարեն մենք Իրանից ակնկալում ենք կառուցողական գործողություններ, ինչպես նաև տարածաշրջանային քաղաքականության վերանայում»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը:
Այս երկու երկրների լարվածությունն առաջացել էր այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահն Իրանին մեղադրել էր Սիրիան և Իրաքը մասնատելու մտադրության մեջ: Իսկ Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ ասել էր, որ Թուրքիայի հարցում իրենք համբերատարություն են դրսևորում, սակայն այդ համբերությունը սահման ունի:
Մուֆթուօղլուն մեկնաբանել է նաև Քասիմիի այն խոսքերը, թե տարածաշրջանային և մի շարք այլ երկրներ ընդունում և հետևում են Իրանի քաղաքականությանը: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակիը հիշեցրել է Իրանի վարած քաղաքականության վերաբերյալ հնչող այն բողոքների մասին, որոնք ստացվում են ՄԱԿ-ից և «Իսլամական Համագործակցություն կազմակերպությունից» (ԻՀԿ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |