Տարածաշրջան08:15, 23 Փետրվար 2017
Թուրք պատգամավորը քննադատել է Ադրբեջանին՝ FOX TV»-ի թուրքական հեռարձակումներն արգելափակելու համար

Թուրքիայի խորհրդարանում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) ներկայացնող պատգամավոր Բարըշ Յարքադաշը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ «FOX TV» հեռուստաալիքի թուրքական տարբերակի հեռարձակումը երկրի տարածքում արգելափակելու համար:
Հիշենցնենք, որ հեռուստաալիքը քննադատել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ իր կնոջը՝ Մերհիբան Ալիևային, առաջին փոխնախագահ նշանակելու համար:
«Twitter»-ի միկրոբլոգում Յարքադաշն Ադրբեջանին խորհրուրդ է տվել անհապաղ շտկել թուրքական ալիքի նկատմամբ թույլ տրված սխալը:
«Ադրբեջանում «FOX TV»-ի հեռարձակումը դադարեցվել է, քանի որ հեռուստաալիքը քննադատել է Մեհրիբան Ալիևայի նշանակումը փոխնախագահի պաշտոնում: Անընդունելի է, որ այս քննադատության համար հեռուստաալիքի հեռարձակումը կամայականորեն արգելափակվի: Թուրքիայի արտգործնախարարությունը չպետք է լռության մատնի «FOX TV»-ի արգելափակման հարցը: Ադրբեջանը րոպե առաջ պիտի հրաժարվի այդ սխալ որոշումից»:
Յարքադաշը նշել է, որ քննադատության բացակայությունը նշանակում է նաև ժողովրդավարության բացակայություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |