Քաղաքական13:53, 27 Փետրվար 2017
Ավստրիայի արտգործնախարարը Էրդողանին կոչ է արել իր երկրի թուրքերի շրջանում քարոզարշավ չանցկացնել

Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ իրենք չեն ցանկանում, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում սպասվող սահամանդրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում հանրահավաքներ անցկացնի նաև Ավստրիայի թուրքերի շրջանում:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Կուրցը հայտարարել է, որ քարոզարշավը բաժանում է Ավստրիայի թուրքական համայնքը` ասելով. «հանրաքվեի համար թող չգա»:
Ավստրիայի արտգործնախարարը «Heute» թերթին տված հարցազրույցում հիշեցրել է 2014-ին Թուրքիայի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Վիեննայում Էրդողանի անցկացրած 13 հազարանոց հանրահավաքը, որի ավարտին անկարգություններ էին տեղի ունեցել:
«Դա Ավստրիայում ապրող թուրքերի շրջանում բաժանարար գծերի խորացման պատճառ է դառնում, ինչպես նաև վատ է անդրադառնում նրանց ինտեգմանը»,- ասել է Կուրցը` ավելացնելով, որ Էրդողանը ցանկացած պահի պաշտոնական այցով կարող է մեկնել Եվրոպական երկրներ ու հանդիպումներ ունենալ եվրոպական պաշտոնյաների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |