• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 20:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:12, 27 Փետրվար 2017

Էրդողանի գլխավոր խորհրդական. «Պուտինը Անկարայի համար շատ կարևոր անձնավորություն է»

Էրդողանի գլխավոր խորհրդական. «Պուտինը Անկարայի համար  շատ կարևոր անձնավորություն է»

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իլնուր Չևիքը հայտարարել է, որ  իրենց երկրի զինուժի կողմից Սիրիայի Էլ Բաբ քաղաքում իրականացվող օպերացիան հաջողությամբ չէր պսակվի, եթե չլիներ Ռուսաստաի Դաշնության (ՌԴ) աջակցությունը:

Ըստ «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայության` նա այդ մասին հայտարարել է Մոսկվայում կայացած «Լարվածության շրջանից մինչև համագործակցության ուժեղացում» խորագրով ռուս-թուրքական կոնֆերանսին:

«Պուտինը Անկարայի համար  շատ կարևոր անձնավորություն է: Թուրքիային շատ մեծ աջակցություն է ցուցաբերում: Շնորհակալ ենք նրան  Սիրիայում ցուցաբերած աջակցության համար»:

Չևիքը կարևորել է հատկապես Էլ Բաբ քաղաքի գործողության ժամանակ Ռուսաստանի օդուժի ցուցաբերած աջակցությունը Թուրքիայի զինված ուժերին: 

Խոսելով  Սիրիայում Թուրքիայի հետագա նպատակների մասին, նա ասել է այժմ թուրքական ուժերը  շարժվում են դեպի Եփրատ գետի արևելյան հատված:

«Մանբիչը և հարակից տարածնքների 85%-ը գտնվում են Քուրդիստանի բանվորական կուսակցության վերահսկողության տակ (նկատի է առնվել  Սիրիայի քրդական ուժերը: Պաշտոնական Անկարան համարում է, որ Սիրիայի քրդական ուժերը  ՔԲԿ-ի ճյուղավորումներից են-խմբ.): Թուրքիան ամեն ինչ անելու է քուրդ զինյալներից Մանբիչը շրջանը մաքրելու համար: Մանբիչը վերցնելուց հետո Թուրքիան կավարտի իր գործողություները Սիրիայում»,- նշել է Չևիքը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Թուրքիայի գլխավոր շտաբը տեղեկություն էր հաղորդել, որ Սիրիայի Էլ Բաբ քաղաքը ամբողջովին մաքրվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}