14:18, 27 Փետրվար 2017
Ռուսաստանը առաջարկում է, որ Սիրիայի քրդերը մասնակցեն Ժնևի բանակցություններին

Փետրվարի 25-ից Ժնևում Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև վերսկսված բանակցություններին պետք է մասնակցեն նաև Սիրիայի քրդերը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» (ԺՄԿ-PYD) կուսակցության ռազմական թևին` «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (ԺԻՋ-YPG), դիտում է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Բոգդանովը նաև հույս է հայտնել, որ Սիրիայի ընդդիմությանը կհաջողվի ստեղծել մեկ միասնական պատվիրակություն, որով էլ ներկայացված կլինի բանակցություններին:
Թուրքական աղբյուրը տեղեկացնում է, որ նախօրեին բանակցությունների ժամանակ ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հանդիպում է ունեցել Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել էր բանակցությունների ընթացքը հեշտացնելու ուղիները:
Նշվում է նաև, որ այժմ Սիրիայում կռվող ուժերը իրենց վերահսկողության տակ են վեցրել տարբեր տարածնքներ: Մասնավորապես Սիրիայի հարավից մինչև Հալեպ ձգվող տարածքը իրենց վերահսկողության տակ են պահում կառավարական ուժերը: Արևմտյան մասում` Սիրիայի ընդդիմադիր ուժերն են, հյուսիսում` Սիրիայի քրդական ուժերը, իսկ երկրի արևլքը գտնվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |