Քաղաքական09:28, 28 Փետրվար 2017
Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Ավստրիայի ԱԳՆ-ի ղեկավարի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է Ավստրիայի արտաքին գործերի և ինտեգրացիայի նախարար Սեբաստիան Կուրցի՝ Թուրքիայի վերաբերյալ նախօրեին արած հայտարարությանը: Կուրցը հայտարարել էր, որ իրենք չեն ցանկանում, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում սպասվող սահամանդրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում հանրահավաքներ անցկացնի Ավստրիայում բնակվող թուրքերի շրջանում, քանի որ դա պառակտում կմտցնի հասարակության մեջ և կխոչընդոտի ավսրիաբնակ թուրքերի ինտեգրմանն ուղղված քաղաքականությանը:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն Կուրցի նշյալ հայտարարության վերաբերյալ ասել է, որ դա ոչ մի կապ չունի ժողովրդավարության միջազգային սկզբունքների հետ և երկակի ստանդարտների կիրառման վառ օրինակ է:
«Մենք անընդունելի ենք համարում այդ անպատասխանատու, չափն անցած հայտարարությունը»,- ասել է Մուֆթուօղլուն և մտահոգություն հայտնել, որ նմանատիպ հայտարարությունը պատկանում են այն նախարարին, ում պարտականությունների մեջ է մտնում ինտեգրացիայի հարցերով զբաղվելը:
Վերջինիս նշել է նաև, որ Կուրցը նման հայտարարությամբ գերազանցել է նույնիսկ այն կուսակցությունների ղեկավարներին, որոնք հնչեցրել են հակաիսլամական և ռասիստական հայտարարություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |