Տարածաշրջան13:10, 28 Փետրվար 2017
Էրդողան. Թուրքիան Մանբիչում և Ռաքքայում քայլեր կձեռնարկի Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնության դեպքում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստան մեկնելուց առաջ, Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում խոսել է Սիրիայում Թուրքիայի հետագա նպատակների` մասնավորապես Մանբիչ և Ռաքքա քաղաքների հարցի մասին:
Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան Մանբիչի և Ռաքքայում համապատասխան քայլեր կձեռնարկի այն դեպքում, երբ համաձայնության հասնեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ:
«Այժմ հերթը Մանբիչինն է: Մանբիչը արաբներին է, ոչ թե քրդերինը: Մենք դրա մասին ասել ենք նաև մեր ամերիկացի գործընկերներին: Ասել էինք, որ Սիրիայի քրդական ուժերը պետք է անցնեն Եփրատի արելյան ափը, սակայն նրանք դեռևս չեն հեռացել: Մանբիչ պետք է բնիկ ժողովուրդը վերադառնա»,-ասել է Թուրքիայի նախագահը :
Էրդողանը Պակիստան է մեկնում`մայրաքաղաք Իսլամաբադում կայանալիք «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 13-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար:
«Տնտեսական համագործակցության կազմակերպություն»-ը ստեղծվել է 1985թ.-ին` Միջին Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրների կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |