Տարածաշրջան13:37, 01 Մարտ 2017
Իրանը չեղարկել է իր մասնակցությունը Թուրքիայում անցկացվող ըմբշամարտի մրցաշարերին

Իրանը հայտարարել է, որ չի մասնակցելու մարտի 4-5-ին և 12-ին Թուրքիայում անցկացվելիք ըմբշամարտի միջազգային մրցաշարերին:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` իրանական թիմերը Թուրքիա չեն մեկնելու իսլամական հանրապետության սպորտի նախարարության ցուցումով: Նշվում է, որ նախարարության որոշման վերաբերյալ որևէ պարզաբանում չի ներկայացվել:
Իրանի ըմբշամարտի ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Պատկան մարմինների արգելքի պատճառով չեղյալ է հայտարարվել մեր մասնակցությունը մարտի 4-5-ին և 12-ին Թուրքիայում կայանալիք մրցաշարերին»:
Նշենք, որ վերջին շրջանում Անկարայի և Թեհրանի միջև առկա լարվածության ֆոնին Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհուրդը հետաձգել էր Իրանում կազմակերպվելիք գործարար համաժողովը: Փետրվարի 25-ին Թեհրանում տեղի ունենալիք համաժողովի շրջանակներում նախատեսվում էր նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի այցը Իրան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |