• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 20:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:11, 01 Մարտ 2017

Ըստ քուրդ գործչի՝ Թուրքիան Սիրիայում ռազմաբազաներ է հիմնում

Ըստ քուրդ գործչի՝ Թուրքիան Սիրիայում ռազմաբազաներ է հիմնում

Թուրքիան ռազմաբազաներ է հիմնում Սիրիայի  մի շարք շրջաններում: Ըստ թուրքական «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայության` այդ մասին  հայտարարել է Սիրիայի քրդական ուժերին մոտ կանգնած «Դեմոկրատական Սիրիայի խորհրդարան» կազմակերպության ղեկավար Ռեզան Հիդդոն:

Վերջինիս պնդմամբ` նշյալ ռազմաբազաներից  որոշները ստեղծվել են  այն բանից հետո, երբ Թուրքիայի  զինուժը Սիրիայի տարածքում սկսեց «Եփրատի վահան»  գործողությունը:

«Դուք էլ գիտեք, որ մենք Էլ Բաբ չենք գնում, քանի որ այնտեղ Թուրքիան է  և  Սիրիայի Ազատ բանակը: Էլ Բաբում և հարակից վայրերում բնակվող մարդիկ որոշ տեղեկություններ են մեզ հաղորդել:  Այդ տեղեկությունների համաձայն` Թուրքիան Աքիլ Սարի մոտ (գտնվում է Էլ Բաբի մոտ-խմբ.)  ռազմաբազա է հիմնում: Նաև Ազեզի մոտակայքում է ռազմաբազա ստեղծում»:

Ըստ Հիդդոյի՝ այդ  ռազմաբազաների ստեղծումն ամենևին ուղղված չէ  ահաբեկչության դեմ  պայքարին:

«Թուրքիան շարունակ խոսում է «Missak-I Milli» (Ազգային ուխտի)  սահմանների մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ խոսեց դրա մասին: Թուրքիան ցանկանում է իրեն կցել Հալեպի, Ջերաբլուսի և Շեհբայի շրջանները: Սա է Թուրքիայի ծրագիրը»:

Հիշեցնենք, որ «Ազգային ուխտ»-ը ընդունել է Օսմանյան կայսրության խորհրդարանը 1920թ. հունվարի 28-ին՝ քեմալականների ճնշմամբ։ Ազգային ուխտի սկզբունքները մշակվել էին քեմալականների՝ 1919թ. սեպտեմբերին Սեբաստիայում (Սվազում) կայացած կոնգրեսում։ Դրա հիմքում հիմքում ընկած էր «ազգային սահմանի» սկզբունքը, որը պահանջում էր Թուրքիայի տարածք ճանաչել այն բոլոր հողերը, որոնք Օսմանյան կայսրության կազմում էին Մուղրոսի զինադադարի (1918) կնքման պահին՝ առանց արաբական երկրների: «Ազգային ուխտ»ը ոտնահարում էր թուրքական լծի տակ գտնվող ժողովուրդների՝ հույների, քրդերի, ասորիների և այլոց կենսական շահերը, սակայն ամենամեծ հարվածը հասցնում էր հայ ժողովրդին, բացառելով միացյալ և անկախ Հայաստանի ստեղծումը Փոքր Ասիայի արևելքում։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}